Ինչու Արամ Հովհաննիսյանը ներկա չէր իր հրաժեշտի և նոր ոստիկանապետի ներկայացման միջոցառմանը

Լուրեր

05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին։

ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արամ Հովհաննիսյանին։ Factor TV-ին նկատեց, որ Հովհաննիսյանը ներկա չէր։ Հեռացող պաշտոնյաները սովորաբար մասնակցում են արարողակարգային այսպիսի միջոցառումներին։

Factor TV-ին ՆԳՆ-ից հետաքրքրվեց, թե ինչու Արամ Հովհաննիսյանը ներկա չէր։ Կառույցից հայտնեցին, որ Արամ Հովհաննիսյանին հրավիրել են, սակայն նա հարգելի պատճառով չի ներկայացել։ FactorTV-ն երեկվանից փորձում էր կապ հաստատել Հովհաննիսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան էին մնում։ Թե ինչ հարգելի պատճառով Հովհաննիսյանը չէր ներկայացել հրաժեշտի միջոցառմանը, մենք կրկին փորձեցինք ճշտել ՀՀ նախկին ոստիկանապետից, սակայն այս անգամ նրա հեռախոսահամարն անհասանելի էր։

Նշենք, որ վարչապետի լիազորությունների շրջանակում է ՀՀ ոստիկանապետի նշանակման և պաշտոնանկության հարցը, սակայն ոչ կառավարության աշխատակազմից, ոչ ՆԳՆ-ից պաշտոնական բացատրություն չեն ներկայացրել ազատման վերաբերյալ։ Նման աշխատաոճը սովորական է դարձել այս կառավարության համար։ Բազմաթիվ պաշտոնանկություներ են եղել, որոնց վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ չեն ներկայացվել։

Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկության վերաբերյալ մի քանի վարկած է շրջանառվում՝ նրա անգործությունից մինչև որդիների հետ կապված աղմկահարույց դեպքերը։ Մասնավորապես, Մասիսի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Կարլեն Հովհաննիսյանի մասով նշում են, որ նա անմիջական կապ ունի կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու դեպքերի հետ։ Մյուս որդու՝ Հրաչյա Հովհաննիսյանի մասով էլ «Հետք»-ը գրել էր, որ զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին։ FactorTV-ի աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը տևական ժամանակ այս մասին հարցեր է ուղղել Հովհաննիսյանին, միևնույն ժամանակ խնդիրներ են եղել նաև ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հետ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է պաշտոնանկության։

Նարեկ Կիրակոսյան