Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նշվում է, որ շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ։ Այսօրվա նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Էրիկ Ղազարյանը և …

