Խերսոնի վրա մեկ օրվա ընթացքում ռուսական երկրորդ հարձակման հետևանքով ավերվել է տեղի վարչակազմի շենքը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսական զորքերը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հարված են հասցրել Խերսոնի կենտրոնին, որի արդյունքում ամբողջությամբ ավերվել է տարածաշրջանային պետական ​​վարչակազմի շենքը։ Այս մասին հայտնել են մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պրոկուդինը տելեգրամում գրել է, որ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

«Ռուսաստանը հենց նոր երկրորդ հարվածն է հասցրել Խերսոնի կենտրոնին՝ ոչնչացնելով Խերսոնի տարածաշրջանային պետական ​​վարչակազմի շենքը։ Առաջին հարձակումը, որի արդյունքում վնասվել է տարածաշրջանային պետական ​​վարչակազմի շենքը, տեղի է ունեցել առավոտյան»,- իր հերթին հայտարարել է Ումերովը։

Նրա խոսքով՝ անցյալ գիշեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է, ընդհանուր առմամբ, 103 «Շահեդ» ԱԹՍ և մեկ բալիստիկ հրթիռ։

«Թիրախը խաղաղ քաղաքներն ու գյուղերն են։ Սրանք մեկական դեպքեր չեն՝ սա ամենօրյա ահաբեկչություն է։ Սա պատերազմ չէ։ Սա ուկրաինացի ժողովրդի համակարգված ոչնչացում է»,- հավելել է նախարարը՝ հիշեցնելով Չեռնիգովի մարզում տեղի ունեցած հարձակումը, որտեղ ռուսական անօդաչու թռչող սարքը սպանել է դեպքի վայր ժամանած հրշեջի ընտանիքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի