«2024 թվականին կառավարությունը կենտրոնացել է հարկային համակարգի արդարության, արդյունավետության, ինչպես նաև տնտեսության մրցունակությունը բարձրացնելու վրա»,- ասված է ֆինանսների նախարարության՝ 2024-ին կատարած աշխատանքների մասին հայտարարության մեջ։ Մինչդեռ, 2024-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարել էր, թե գործող Հարկային օրենսգիրքը «ապապետական» է, «չի խրախուսում զարգացումը, չի …

