Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի Քերմանշահ քաղաքին․ լրջորեն վնասվել է տեղի հիվանդանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկուշաբթի Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքին։ Հզոր պայթյուններ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մի քաղաքացի, հայտնում է Iran International-ը։

Նշվում է, որ հարձակման թիրախ է դարձել քաղաքի նավթավերամշակման գործարանը։

Իրանական Tasnim գործակալությունն էլ հայտնում է, որ այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում Քերմանշահ քաղաքի վրա Իսրայելի հարձակումից հետո լուրջ վնասներ է կրել Ֆարաբի հիվանդանոցը։ Վնասվել են բուժհաստատության բազմաթիվ սարքավորումներ, կոտրվել են պատուհանները, շենքի այդ հատվածում հոսպիտալացված հիվանդները վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են  բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ և  խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան՝ հարվածներ է  հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի