Հարկային օրենսգիրքն «ապապետակա՞ն» է, թե՞ «արդար ու արդյունավետ»․ Վահե Հովհաննիսյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2024 թվականին կառավարությունը կենտրոնացել է հարկային համակարգի արդարության, արդյունավետության, ինչպես նաև տնտեսության մրցունակությունը բարձրացնելու վրա»,- ասված է ֆինանսների նախարարության՝ 2024-ին կատարած աշխատանքների մասին հայտարարության մեջ։

Մինչդեռ, 2024-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարել էր, թե գործող Հարկային օրենսգիրքը «ապապետական» է, «չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը»։

Այսօր ասուլիսում Factor TV-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ հարկային համակարգի «արդարությունն ու արդյունավետությունը» վարչապետը որակում է «ապապետական», ի՞նչ է փոխելու նոր Հարկային օրենսգիրքը, որ չեն կարողացել փոխել անցած տարիներին ՀՕ-ում իրականացված մոտ 100 փոփոխությունները։

«Հարկային օրենսգրքի աշխատանքների հետ կապված հայեցակարգային հարցերն են քննարկվում։ Կարծու եմ՝ վարչապետի դիտողությունը վերաբերում է նրան, որ որոշ դրվագներով մեր հարկային որոշ կարգովորումներ նպաստել են, որպեսզի որոշ տնտեսվարողներ հարկեր չվճարեն»,- պատասխանեց Վ․ Հովհաննիսյանը՝ օրինակ բերելով, որ շրջանառոթյան հարկի համակարգում գործող կազմակերպությունները փաստաթղթավորման պահանջ չունեն, և եղել են դեպքեր, որ թաքցրել են իրացումը, նաև որոշ դեպքերում տուգանքների այնխիսի ցածր մակարդակներ են սահմանված, որ խրախուսում են հարկ չվճարելը։

Նախարարն «անընդունելի» անվանեց ՀՕ-ում այդքան շատ փոփոխությունները ու նշեց, թե դրա համար են նոր ՀՕ մշակելու «ծանր աշխատանքը» նախաձեռնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան