Երեկվա ավերիչ պտտահողմից հետո այսօր Ապարանի վնասների գնահատման ու վերականգնման աշխատանքներ էին տարվում։ Factor TV-ն շրջել է քաղաքում և արձանագրել, որ բազմաթիվ շենքերում կոտրված են պատուհանների ապակիները, վնասված են պատերն ու արտաքին հարդարանքը: Վնասվել են նաև հանրային նշանակության շենքեր, դպրոցներ, հանրային սննդի կետեր, տապալվել են ծառեր և սյուներ։ Քաղաքում այսօր գազը վերականգնվել է, սակայն դեռ …

