Հարավկորեացի քննիչները, որոնք վարում են երկրի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլի գործը, հունվարի 3-ի առավոտյան ժամանել են Սեուլի նստավայր՝ նրան ձերբակալելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետախուզության ծառայության (CIO) և ոստիկանության աշխատակիցները Յունի նստավայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 7.20-ի սահմաններում։ Ժամը 8.00-ի սահմաններում 50 հոգանոց …