Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատիկը։ Հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նախօրեին՝ ավագ շաբաթ օրը երեկոյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

