Հովիկ Աբրահամյանը կհայտնվի՞ բանտում․ նախկին վարչապետը կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

Մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեղադրանքներով այսօր կեսօրին ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի շտապում մանրամասներ հայտնել, պաշտպան Երեմ Սարգսյանն էլ չի պատասխանում հեռախոսազանգերին։ Մինչ պաշտոնական մեկնաբանությունները շարունակում են օդում կախված մնալ, Աբրահամյանի կուսակիցը կատարվածում հստակ քաղաքական ենթատեքստ է տեսնում։

Փաշինյանի իշխանության 7 տարիների ընթացքում Հովիկ Աբրահամյանի անունն արդեն երրորդ անգամ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հեղափոխությունից երկու ամիս անց Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ հրապարակեց՝ նշելով, թե Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, «Ամբիկ Գևորգյան»-ի անվամբ ձևակերպված Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում խուզարկություն է իրականացվել, հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք։

«Ես ո՛չ այդ տարածքի, ո՛չ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- շտապեց հայտարարել Աբրահամյանը։ 

Ավելին, կարճ ժամանակ անց նրան պաշտպանող ելույթ ունեցավ նաև նրա հետ խնամիական հարաբերություն ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․ «Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասեցի՝ Ծառուկյանին, թող գնդակահարեն հրապարակում։ Նույն էլ Աբրահամյանը պատրաստ ա, որ հրապարակում իրեն գնդակահարեն»։ 

Աբրահամյանը, իհարկե, չգնդակահարվեց, փոխարենը ամիսներ անց նրան նոր մեղադրանք առաջադրվեց, ըստ որի՝ նա «Ավազահատիկ» ՍՊԸ-ից խլել է բաժնետոմսերն ու հանքը, իսկ դատարանները վճիռներ են կայացրել ի շահ նախկին վարչապետի։ Այն լրացվեց 2023 թվականի ապրիլին՝ Աբրահամյանին առաջադրվեց մեղադրանք առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Բոլոր 3 գործերը դեռևս դատարան չեն հասել։ 

Այս օրերին ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք առաջադրելը քաղաքական ենթատեքստ ունի, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Այս շղթայում Աբրահամյանը մենակ չէ․ հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ առաջիկա նիստին գլխավոր դատախազը ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի հետ կապված քրեական հետապնդման թուլտվության միջնորդագրեր կներկայացնի։ Այս գործընթացին մեկ ամիս առաջ նախորդել էր վարչապետ Փաշինյանի բորբոքված ելույթը խորհրդարանում։ Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ, այսպես ասած, հրահանգն իր վրա է վերցրել Հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Իշխանության 7 տարիների ընթացքում՝ դեռևս հեղափոխության օրերից սկսած, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը հայտնվելու են ճաղերի հետևում։

Եթե առաջին տարիներին նման ելույթները մեծ ոգևորություն էին առաջացնում հանրության մոտ, այսօր մարդիկ թերահավատորեն են մոտենում։

Ըստ ամենայնի, պատգամավորի կարծիքն առավել քան հիմնավոր է․ եթե նախորդ տարիներին, այսպես ասած, նախկինների ձերբակալման կամ մեղադրանք առաջադրելու լուրերը մեծ աղմուկով քննարկվում էր առնվազն սոցցանցերում, ապա այսօր դրանք առավել սակավաթիվ էին։ Այս քննարկումներին զուգահեռ, Factor TV-ի տեղեկություններով, նախաքննական մարմինը պատրաստվում է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան