Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացել է երկամարտի 246 կգ արդյունքով։ 22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է …

