Այն, ինչ կատարվում է մեր երկրում, անթույլատրելի է, կարմիր գիծ է խախտվել․ Վահան Արծրունի

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

«Այն, ինչ կատարվում է մեր երկրում, անթույլատրելի է։ Սա հերթական կարմիր գիծն էր, որն իշխանությունն իր գործողություններով հատեց։ Իշխանությանը կոչ եմ անում սթափվել և հասկանալ, որ պետք է հետ քաշվել, փորձել ավելի ցիվիլ գործել։ Այս գործողությունների շարունակությունը բացի ժողովրդի ցասումից, այլ բան չի կարող արթնացնել»,- Factor TV-ի հետ զրույցում  տեսակետ է հայտնել կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Մայր Աթոռի բակում այսօր տեղի ունեցած իրադարձություններին։

Նրա համոզմամբ՝ իշխանության քայլերի հետևանքով ժողովրդի շրջանում գլուխ են բարձրացնում պատմական ռեֆլեքսները, իսկ դա, Արծրունու խոսքով, իշխանությանը լավ տեղ չի կարող տանել․

«Այս ողջ պատմությունը, երբ Մայր Աթոռը պաշարվում է իշխանականների կողմից, ինձ հիշեցնում է բոլշևիկյան պատմության կրկնություն, որը մեր եկեղեցին, ազգն արդեն տեսել է։ Իշխանությունը ներխուժել է մի տարածք, որտեղ չէր կարելի նման իրավիճակ ստեղծել»։

Վահան Արծրունու խոսքով՝ ԱԱԾ-ականները գործիք են իշխանության ձեռքում, անում են այն, ինչ իրենց հրահանգում են, ընդ որում, կոմպոզիտորի տպավորությամբ, անում են դա մեծ պատրաստակամությամբ․

«Նրանք թերևս ամենահետևողականն են իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելու հարցում․․․Փաստացի, պետական ինստիտուտը պաշարել է Մայր Աթոռը։ Իշխանությունների կողմից որևէ պատճառաբանություն այլևս կարևոր չէ»։

Աննա Բաբաջանյան