«Պետության ղեկին նստած մարդը մեծ վնասներ է հասցնում մեզ, երբեմն՝ անդառնալի». Եղիշե Պետրոսյան

Լուրեր

10.11.2026 | 18:25
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
Բոլորը

«Շատ վատ, անթույլատրելի եմ գնահատում իշխանությունների ու իրավապահների գործողությունները»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց երաժիշտ, երգահան, ԱԺԲ անդամ Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր Մայր Աթոռի բակում տեղի ունեցած իրադարձություններին։

«Սրանք մեր եկեղեցու, արժեհամակարգի դեմ ուղղված քայլեր են, անկախ նրանից՝ դա գիտակցաբա՞ր է արվում, թե՞ հատուկ հանձնարարությամբ»,- նշեց Պետրոսյանը։

Իսկ ի՞նչ սպասել այսօրվա գործողություններից, ի՞նչ հետևանք կունենան դրանք, երաժիշտ Եղիշե Պետրոսյանն ընդգծում է.

«Մեր պետության ղեկին մարդ է նստած, որը չգիտի կամ հակառակը, լավ գիտի՝ ինչ է անում, համենայնդեպս ինչ էլ անում է՝ մեծ վնասներ է հասցնում մեզ, երբեմն՝ անդառնալի»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»,- Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրել էին Գլխավոր դատախազությունից։

Շիրակի թեմի առաջնորդը հեղաշրջման մասին առաջին անգամ խոսել է 2024 թվականի փետրվարին՝ ասելով. «Ե՛վ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում, և՛ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»: Ռազմական հեղաշրջման մասին նա խոսել էր նաև օրերս՝ News.am-ին տված հարցազրույցում։

Ռոզա Վարդանյան