900 թիրախ, սպանված 11 գիտնական և 30 բարձրաստիճան պաշտոնյա․ Իսրայելն ամփոփել է Իրանին հարվածների վերաբերյալ տվյալները

Լուրեր

10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ «Առյուծի վերելքը» գործողության ընթացքում հարվածել է Իրանի ներսում գտնվող ավելի քան 900 թիրախի, գրում է CNN-ը։

Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF)  տվյալներով, գործողության ընթացքում սպանել են միջուկային ոլորտի 11 գիտնականի և   անվտանգության ոլորտի 30 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ երեք բարձրաստիճան հրամանատարի։ Ոչնչացվել է 200 հրթիռային կայանք, որոնք, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, կազմում են Իրանի բոլոր հրթիռային կայանքների կեսը։

«Հարվածները նաև ոչնչացրել են ինքնաթիռ և հրթիռների արտադրության օբյեկտներ՝ այդպիսով կանխելով հազարավոր լրացուցիչ հրթիռների արտադրությունը», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Իսրայելի պաշտպանության նախարարը Channel 13-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Առյուծի վերելքը» գործողության ժամանակ Իրանի գերագույն  հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորություն չի եղել, սակայն ասել էր, որ Իսրայելը «կվերացներ նրան», եթե նման հնարավորություն լիներ։

Հիշեցնենք, որ Իսրայելի ու Իրանի միջև հրադադարի մասին  հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին հաջորդել էին կողմերի համապատասխան  հայտարարությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի