Հրադադարն ուժի մեջ է․ Թրամփը շնորհավորել է բոլորին 12-օրյա պատերազմի ավարտի առթիվ

Լուրեր

25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրադադարն ուժի մեջ է։ Խնդրում ենք այն չխախտել»,- truthsocial.com-ի իր պաշտոնական էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մինչ այդ ևս մեկ գրառմամբ ԱՄՆ առաջնորդը շնորհավորել էր բոլորին Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ավարտի կապացությամբ (մեծատառերն` ըստ իր գրառման)։

«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ։ Լիովին համաձայնեցված է, որ Իսրայելի և Իրանի միջև կլինի ամբողջական և լիակատար հրադադար (մոտավորապես 6 ժամվա ընթացքում, երբ Իսրայելն ու Իրանը կավարտեն իրենց  ընթացիկ գործողությունները), որը կտևի 12 ժամ, ապա պատերազմը կհամարվի ԱՎԱՐՏՎԱԾ։ Պաշտոնապես զինադադարը  կսկսի Իրանը,  12 ժամ անց՝ Իսրայելը, իսկ 24-րդ ժամի ավարտին աշխարհը կնշի 12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ։ Յուրաքանչյուր կողմի զինադադարի ժամանակ մյուս կողմը կմնա ԽԱՂԱՂ և ՀԱՐԳԱԼԻ։ Ելնելով այն ենթադրությունից, որ ամեն ինչ կընթանա ինչպես պլանավորվել է (և դա այդպես էլ կլինի), ցանկանում եմ շնորհավորել երկու երկրներին՝ Իսրայելին և Իրանին, համբերության, քաջության և խոհեմության համար, որոնք նպաստեցին ավարտին հասցնել այն, ինչ պետք է անվանել՝ «12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ»։ Սա պատերազմ էր, որը կարող էր տևել տարիներ և կործանել ողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ, և երբեք էլ չի լինի»։

Ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփն ասել էր, որ Իրանն ու Իսրայելը միաժամանակ են հայտնել զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին․

«Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ մոտեցան ինձ և ասացին. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։ Ես գիտեի, որ ժամանակը ՀԻՄԱ է։ Աշխարհը և Մերձավոր Արևելքը իրական ՀԱՂԹՈՂՆԵՐՆ են։ Երկու ազգերն էլ իրենց ապագայում կտեսնեն ՍԵՐ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ։ Նրանք այնքան շատ բան ունեն շահելու, և միևնույն ժամանակ այնքան շատ բան կորցնելու, եթե շեղվեն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ճանապարհից։ Իսրայելի և Իրանի ապագան ԱՆՍԱՀՄԱՆ է և լի է մեծ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ։ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ ԵՐԿՈՒՍԻՆ»։

Այս գրառմանն արձագանքել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ինչպես Իրանը բազմիցս հստակեցրել է՝ Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը։Այս պահի դրությամբ որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, մենք մտադրություն չունենք շարունակել մեր պատասխանը դրանից հետո»,- գրել է Արաղչին X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով «մեր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ»։

Մեկ այլ գրառմամբ էլ Արաղչին  հայտնել է, որ  իրանական  «հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները՝ Իսրայելին իր ագրեսիայի համար պատժելու համար, շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 4-ը»։

«Բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են մնում պաշտպանել մեր սիրելի երկիրը մինչև իրենց արյան վերջին կաթիլը և որոնք մինչև վերջին րոպեն արձագանքեցին թշնամու ցանկացած հարձակման»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, սակայն, որ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ:  Կատարը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես փակում է օդային տարածքը: ԱՄԷ-ն ու Բահրեյնը ևս փակել էին իրենց օդային տարածքները:

Իսկ արդեն կեսգիշերին մոտ Թրամփը գրառում էր կատարել՝ նշելով, որ Իրանի հարվածներից վնասը նվազագույն է եղել, ոչ մի ամերիկացի չի տուժել: ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն էր հայտնել Իրանին ԱՄՆ-ի ռազմաբազային հարվածելու մասին նախազգուշացման համար։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի