Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի ռազմաբազային հարվածելու մասին նախազգուշացման համար

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել՝ նշելով, որ Իրանի հարվածներից վնասը նվազագույն է եղել, ոչ մի ամերիկացի չի տուժել:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ բացի նրանից, որ ոչ մի ամերիկացի չի սպանվել կամ վիրավորվել, ինչը շատ կարևոր է, Կատարի ոչ մի բնակիչ նույնպես չի սպանվել կամ վիրավորվել»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը:

Նա նաև հաստատել է, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին առաջիկա հարձակման մասին: Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Թեհրանին նախնական նախազգուշացման համար, որը թույլ է տվել խուսափել զոհերից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին, որ նա մեզ նախապես զգուշացրել է, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից և վիրավորներից։ Հնարավոր է՝ Իրանն այժմ կարողանա շարժվել դեպի խաղաղություն և ներդաշնակություն տարածաշրջանում, և ես խանդավառությամբ կոչ եմ անում Իսրայելին անել նույնը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին: Դրան նախորդել էր Իսրայելի մեկշաբաթյա ռազմական գործողությունը, որը մեկնարկել էր հունիսի 13-ից։ Նպատակը Թեհրանի՝  միջուկային ծրագրի շուրջ աշխատանքի խաթարումն էր: Ի պատասխան՝ Իրանը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին, իսկ ամերիկյան հարվածներից հետո այսօր երեկոյան հարձակվել է Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա:

Ավելի վաղ Կատարի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ռազմաբազան հասցրել են նախապես տարհանել։