Բաքվում և Ապշերոնի թերակղզում մի քանի օր ջուր չի լինի
Քաղաքականություն
16.06.2025 | 14:00
Օղուզ-Գաբալա-Բաքու ջրատարի վթարի պատճառով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և Ապշերոնի թերակղզու մեծ մասի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալությունը։
Հաղորդվում է, որ աշխատանքների ավարտից հետո հունիսի 20-ին ջրամատակարարումը կվերականգնվի սովորականի պես։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի