«Գյումրիի գավաթին» արժանացել է Մոլդովայի լրագրողների թիմը, Հայաստանը 3-րդն է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր իր մրցակիցներին և վաստակել 18 միավոր։

«Արծաթե մեդլաներին արժանացել է Ղազախստանի թիմը՝ 13 միավորով։ Իսկ Հայաստանի հավաքականը վաստակել է 12 միավոր եւ դարձել 3-րդը։ 4-րդ տեղը 9 միովորով զբաղեցրել է Հունգարիան։ Հաղթող թիմերը ստացել են գավաթ եւ մեդալներ։

Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Սերգեյ Ուրսուլը Մոլդովայի թիմից, լավագույն ռմբարկու 13 գոլով դարձել է Սերգեյ Նադտոչնին Ղազախստանից, իսկ լավագույն դարպասապահ ճանաչվել է Խորեն Մանուկյանը Հայաստանի հավաքականից։

«Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիացիայի հատուկ մրցանակին արժանացել է Հունգարիայի թիմը, իսկ YoHealth հավելավածը մրցանակ է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակցին՝ Ռոմեո Չիրիակին Ռումինիայից։ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն իր հերթին հուշանվերներ է հանձնել բոլոր ավագներին։

Հիշեցնենք, որ մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն էին, գլխավոր հովանավորը՝ YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանը համակողմանի աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։

Այս տարի մրցաշարին մասնակցել են լրագրողների 7 թիմեր․ ուժերը շրջանաձեւ ձեւաչափով չափել են Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։ Մեկնարկած ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի թիմը չի կարողացել ժամանել մրցավայր»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարին   կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ 7 երկրներից։