Ոստիկանի կողմից լրագրող Մերի Մանուկանին հարվածելու դեպքով վարույթ նախաձեռնված չէ

Լուրեր

11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
Բոլորը

24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ ոստիկանի կողմից բռնության դեպքով այս պահին վարույթ նախաձեռնված չէ։ Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում չեն ստացել։

Հարցին՝ արդյոք Դատախազությունն ուսումնասիրե՞լ է մամուլի հրապարակումները՝ վարույթ հարուցելու հարցը որոշելու համար, Դատախազությունից Factor TV-ին պատասխանեցին, որ գրավոր դիմենք։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քասախցիները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել 59 համարի ավտոբուսի երթուղին։

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ Լրագրող Մերի Մանուկյանը, որն աշխատում էր տեղում, ոստիկաններից մեկին հարց է ուղղում, թե ինչու է բերման ենթարկելիս քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրում։

«Դու ի՞նչ ես ուզում, դու ի՞նչ ես ուզում, դիմե՛ք լրատվական ծառայություն»,- բղավում է ոստիկանը, ապա պահանջում լրագրողից՝ չխոչընդոտել իրեն։ Մերի Մանուկյանը պահանջում է իր հետ հանգիստ խոսել։ Շուտով ոստիկաններն իրենց գործընկերոջը հեռացնում են լրագրողի մոտից։ Լրագրողը փսրձում է այլ ոստիկաններից պահանջել, որ իր վրա բղավող ծառայողին հեռացնեն տարածքից, ինչից հետո բղավող ոստիկանը հարվածում է Մերի Մանուկյանին։

Այս միջադեպից հետո լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, սակայն ոստիկանի վերը նշված պահվածքը միայն կարգապահական խախտում չէ։

Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով սահմանվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Տվյալ դեպքում ոստիկանի արարքը առերևույթ համապատասխանում է 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին, այն է՝ լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով։

Օրենսգրքի հիմնական հասկացություններում բռնությունը բացատրվում է որպես այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելը կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս պատճառելը, այսինքն՝ ոստիկանի կողմից ցանկացած ֆիզիկական ներգործություն արդեն իսկ պետք է դիտարկել որպես բռնություն։

Ընդ որում՝ անգամ այն դեպքում, երբ լրագրողն անձամբ հաղորդում չներկայացնի, մամուլի հրապարակումը կարող է հիմք լինել՝ քրեական վարույթ հարուցելու համար։

Արաքս Մամուլան