Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ նվաճեց Կոսովոյում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու մինչև 15 տարեկանների առաջնությունում: 95 կգ քաշային կարգում Ալեն Խաչատրյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Ալեն Զուրաբյանն արժանացավ բրոնզե մեդալի: Երկամարտում Խաչատրյանը գրանցեց 313 կգ (142+171), իսկ Զուրաբյանը՝ 307 կգ (133+174): Չեմպիոնի կոչումը նվաճեց իսպանացի Էրիկ Պիկոն, որի երկամարտի արդյունքն էր 340 կգ (150+190): …

