«Անպայման գնահատական կլինի»,- այսպես հակիրճ արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը`պատասխանելով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցին։ Ավինյանն անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: «Չի ներվելու», բայց …

