Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն վարչապետ Ֆիցո, հարգելի գործընկերներ, Ողջունում եմ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը և անձամբ վարչապետին Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ լավ հնարավորություն է անդրադառնալու մեր երկկողմ օրակարգային հարցերին և հարաբերությունների զարգացման …

