Ֆրանսիան օգնել է Իսրայելին ուղղված ԱԹՍ-ների ոչնչացման հարցում

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ֆրանսիացի զինվորականները մասնակցել են Իսրայելի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները կանխելու ջանքերին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն, գրում է Reuters-ը։
«Կարող եմ հաստատել, որ ֆրանսիական բանակը վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելի դեմ իրականացված տարբեր ռազմական գործողությունների ընթացքում, կամ «երկիր-օդ» համակարգերի, կամ մեր Rafale կործանիչների միջոցով, որսացել է շուրջ 10 ԱԹՍ», – ասել է Լըկորնյուն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ  Իրանը 12-օրյա հակամարտության ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 400 բալիստիկ հրթիռ և 1000 անօդաչու թռչող սարք։

Իսրայելը հունիսի 13-ին սկսել էր հարձակում Իրանի վրա՝ հայտարարելով, որ նպատակ ունի ոչնչացնել իր «ոխերիմ թշնամու միջուկային ներուժը»։ Նրա հարվածները ոչնչացրել են Իրանի ռազմական հրամանատարության բարձրաստիճան աշխատակիցներին և սպանել մի քանի միջուկային գիտնականների։ Իրանի իշխանությունները հայտնել են, որ երկրում զոհվել է 610 մարդ, վիրավորվել է մոտ 5000-ը։

Թեհրանի հարվածներից Իսրայելում սպանվել է առնվազն 28 մարդ, վնասվել են հարյուրավոր շենքեր։