Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները»

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես ունակ եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ»,-  նախօրեին տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա նիստին մասնակցել է տեսակապով, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

Նա նշել է, որ առջևում «Վրաստանի փրկության և մեծ վերածննդի» ժամանակաշրջանն է։ Սահակաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես, իհարկե, ինձ վրա եմ վերցնում իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ, չէ՞ որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։ Իսկ նրանք, ում հետ ես չունեմ սերտ կապեր, ինչպես օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են մեր կողմից իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները»,- ասել է Սաակաշվիլին։

Նա նշել է, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդը չի կարող հաղթահարել խնդիրները։

«Միացյալ Կովկասը՝ միասնական Վրաստանի առանցքով, մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակով։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանն արդեն իսկ նման խաղացող էր։ Այնուհետև տեղի ունեցավ հակահեղափոխություն մեր թշնամիների աջակցությամբ, և մենք զրկվեցինք այս կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր ընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես գիտեք, ես դեռևս ղեկավարում եմ նախագահ Զելենսկիի գլխավորած բարեփոխումների խորհուրդը։ Եվ նաև եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», – հայտարարել է  Սաակաշվիլին։

Բացի այդ՝ նա նշել է որ հենց որ Վրաստանում իրավիճակը փոխվի, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը և այդ երկրի հետ գույքային հարաբերությունները կխստացվեն։

«Ժամանակն է ստեղծել այնպիսի Վրաստան, որը մենք չենք տեսել մեր պատմության մեջ: Մենք կազատվենք այս գաղութային դժբախտությունից: Օրինակ, այսօր Բաթումիում վրացերեն խոսքը գրեթե չի լսվում. ամեն ինչ ռուսերեն է: Հենց որ Վրաստանում իրավիճակը փոխվի, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը կխստացվի, գույքային հարաբերությունները նույնպես կվերանայվեն: Մենք թույլ չենք տա, որ Վրաստանը դատարկվի վրացիներից, և նրանց փոխարենկտեղափոխվեն չուկչաներ, մոլդովացիներ, բաշկիրներ, թաթարներ, մոսկվացիներ և պետերբուրգցիներ: Մեր երկիրը մեզ է պատկանում», – հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի