Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 21:55-ին, Կասպից ծովի Սալյան շրջանի ափերից մոտ 482 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է բարձր արագությամբ շարժվող անհայտ նավ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, սահմանապահների պարեկային նավը անմիջապես սկսել է հետապնդել խախտողին, իսկ առափնյա ստորաբաժանումները ձեռնարկել են շրջափակման միջոցառումներ։ Ժամը 22:40-ին նավին տրվել է …

