Որտեղ թաքնվել ռազմական դրության ժամանակ․ Երևանի մութ ու անմատչելի նկուղները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

Թեև Իրանի և Իսրայելի միջև արդեն հրադադարի համաձայնություն կա, վերջին օրերի զարգացումները նորից արդիական դարձրին հարցը՝ իսկ եթե վտանգը հասնի Հայաստան, որտե՞ղ ենք թաքնվելու, կա՞ն բավարար թվով թաքստոցներ ու ապաստարաններ, ի՞նչ վիճակում են դրանք․ Factor TV-ն փորձել է գտնել հարցերի պատասխանները։

Նկուղները համարվում են պարզագույն թաքստոցներ․ Երևանի բնակելի շենքերի շատ նկուղներում, մեղմ ասած, պայմաններ չկան։ Հատուկենտ նկուղներ են, որ ռազմական դրության դեպքում կարող են ծառայել որպես թաքստոցներ։ Կիսանկուղային հարկերը, գետնանցումները, մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայանատեղիներն ու այլ ստորգետնյա տարածքները ևս թաքստոցներ կարող են ծառայել։ Բայց որպեսզի շենքերի նկուղները ծառայեն որպես թաքստոցներ, պետք է ունենանան առնվազն 1,90 մ բարձրություն, յուրաքանչյուր պատսպարվածի հաշվով առնվազն 1,5 խ/մ օդային ծավալ, ունենան օդափոխություն, մուտքերի առկայություն, մատչելիություն և այլ պայմաններ։ Քաղաքապետարանի պաշտոնյան ընդունում է՝ պատկերը հուսադրող չէ, բայց հարցնում է՝ ի՞նչ կարող են անել, որ չեն անում։

«Մենք մաքրում ենք, բնակիչները նորից աղբը տանում-թափում են, մի քանի ամիս հետո գնում-տեսնում ենք՝ նույնն է․ նկուղը զավթված է, լցված է կենցաղային աղբով»,- ասում է Երևանի քաղաքապետարանի Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը։

Նկուղների մեծ մասում կա՛մ աղբ է լցված, կա՛մ խոնավություն է ու լուսավորություն չկա, կա՛մ բնակիչների չօգտագործվող իրերն են, հին կահույք։ Իսկ ոմանք էլ տարիներ առաջ սեփականաշնորհել են նկուղները։
Ինչո՞ւ է այս պատկերը՝ հարցին քաղաքապետարանից կարճ են պատասխանում՝ նկուղների կառավարիչը համատիրություններն են։ Բայց անգամ դրանց ղեկավարներն են խոստովանում՝ իրենց հնարավորությունները սահմանափակ են, չկան ֆինանսական միջոցներ։

Շատ դեպքերում նկուղի բանալին միայն մեկ բնակչի մոտ է։ Իսկ երբ տագնապի ազդանշան հնչի՝ օրենքը թույլ է տալիս փականը կոտրել, բայց ոչ բոլորն են տեղյակ, ոչ էլ գիտեն՝ որտեղ է իրենց թաքստոցը։

Նկուղներից մեկում, որտեղ Factor TV-ն նկարահանումներ արել է դեռ 2021 և 2024 թվականներին, այսօր էլ փոփոխություն չկա՝ նույն անմխիթար վիճակն է։ Միակ նորությունն այն է, որ շենքերի բնակիչները տագնապի ազդանշան լսելու դեպքում պիտի պատսպարվեն ոչ թե այդ նկուղում, այլ դրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիում։ Շենքի բնակիչները կադրից դուրս մեզ հետ զրույցներում ասացին, որ չգիտեն, թե որտեղ պետք է պատսպարվեն, ոմանք էլ, թեև կարդացել էին շենքերի վրա փակցված հուշաթերթիկները, բայց չգիտեին, թե որտեղ է նշված բիզնես կենտրոնը։

Ի տարբերություն պարզագույն թաքստոցների՝ ապաստարանները նախատեսված են երկարաժամկետ պատսպարման համար։ Դրանք կառուցվում են ռազմավարական օբյեկտների հարակից տարածքներում և պահանջում են լուրջ ներդրումներ։ Թեև թաքստոցների ու ապաստարանների թվային տվյալները գաղտնի են, բայց ակնհայտ է, որ դրանց մեծ մասն անմխիթար վիճակում է և չկա վերահսկողություն։ Իսկ ինչ պետք է անեն այն շենքերի բնակիչները, որոնց նկուղները սեփականաշնորհված են, դրանցում գործում են արտադրամասեր, ակումբներ, բարեր կամ ժամանցի այլ վայրեր։ Քաղաքային իշխանությունը հավաստիացնում է՝ ռազմական դրության դեպքում դրանք ևս որպես թաքստոցներ կծառայեն։ Բայց երևանյան շենքերի նկուղներում արձանագրածն այլ բանի մասին է վկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան