Այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ. Միրզոյանը՝ Չինաստանում

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը նախարարները հանդես են եկել բացման խոսքով:

«Ուրախ եմ հանդիպել ԱԳ նախարարի հետ։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ։ Ձեր նշանակման պահից ի վեր Դուք ակտիվորեն աջակցել և խթանել եք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։

Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ և խորը մշակութային հիմքերով։ Մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին Մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից՝ մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են։

Բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ մեր երկրները դարձան գործընկերներ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Այս նախաձեռնության շնորհիվ մեր փոխգործակցությունը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, շարունակում է հասնել նոր բարձունքների։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը կազմել է 58 տոկոս, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում և խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Չինաստանի ներդրումները ձեր երկրում ևս ողջունելի են։

Չինական մի շարք ապրանքանիշեր մեծ տարածում ունեն Հայաստանում, իսկ հայտնի հայկական ապրանքները հարստացնում են չինացի սպառողների առօրյան։ Մեր հումանիտար կապերը ևս խորանում են. արդեն գործում է ուղիղ ավիահաղորդակցություն մեր երկրների միջև, իսկ առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը շարունակում է նպաստել մեր ժողովուրդների միջև ավելի սերտ կապերին։

Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների զարգացման։ Կրկին ողջունում եմ Ձեզ։ Շնորհակալություն»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յի։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը.

«Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ընդհանրապես՝ իմ առաջին այցն է ձեր երկիր։ Եվ ես իրապես տպավորված եմ չինական հիասքանչ քաղաքակրթությամբ։

Պարո՛ն նախարար, հետաքրքիրն այն է, որ ես ժամանել եմ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթով, որն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Ես կարծում եմ՝ սա մեր կապերի խորացման շոշափելի օրինակ է, ինչպես նաև լավ հնարավորություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների և բիզնեսների միջև կապերը։

Դուք խոսեցիք տնտեսական աճի, առևտրի ծավալների, թվերի մասին.եթե չեմ սխալվում, անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ սա դինամիկայի լավ օրինակ է։ Բայց, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ սա մեր ամբողջ ներուժը չէ։ Եվ այս այցն ու այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։

Բայց ավելի կարևոր է, և սա, կարծում եմ, լավ հնարավորություն է՝ դառնալու միմյանց համար առավել հասկանալի և կանխատեսելի գործընկերներ, տեսնելու, թե ինչպես կարող ենք խորացնել քաղաքական երկխոսությունը, որը, կարծում եմ կարող եմ այս բառն օգտագործել, արդեն բավականաչափ հասուն է, և թե ինչպես կարող ենք մեր ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։

Նաև կարող ենք քննարկել, և վստահ եմ, որ այս համատեքստում ևս ունենք բազմաթիվ թեմաներ, միջազգային հարթակներում մեր հետագա համագործակցությունը։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակետները,տեսլականները միմյանց բավականին մոտ են»։