Հյուսիսային Կորեան կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել ուկրաինական ճակատ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Հուլիսին կամ օգոստոսին Հյուսիսային Կորեան կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայում կռվելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հարավկորեացի օրենսդիրներին, որոնք էլ իրենց հերթին հղում են անում Հարավային Կորեայի հետախուզական ծառայության (NIS) տվյալներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը այս ամիսներին լայնածավալ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում։

Օրենսդիրները նաև մեջբերել են հետախուզական հաղորդագրությունները Փհենյանի բանակի համար  զինվորականների  հավաքագրման  Ռուսաստան ուղարկելու մասին, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի վերջերս Հյուսիսային Կորեա կատարած այցը։

«Ինտերֆաքս»-ը հայտնել էր, որ նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առանձին կետեր, որը ստորագրվել է Փհենյանում 2024 թվականի հունիսի 19-ին: Շոյգուն հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն սակրավորներ և շինարարներ կուղարկի Կուրսկի մարզի վերականգնմանը մասնակցելու համար։

Reuters-ը նաև նշում է, որ Փհենյանը կշարունակի զենք մատակարարել Ռուսաստանին։

ԿԺԴՀ-ի զինվորականները մասնակցել են Կուրսկի շրջանում տեղի ունեցած մարտական ​​գործողություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի