Էրդողանը հայտնել է, որ Թրամփը պատրաստ է գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե Պուտինը ևս մասնակցի

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել  մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  նույնպես ժամանի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնության համար։ Այս մասին Էրդողանը  ինքնաթիռում հայտարարել է լրագրողներին Հաագայից վերադառնալիս, որտեղ  նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները բացել են խաղաղության դուռ։

«Մենք գիտակցում ենք, որ  կան զարգացումներ, որոնք նեղացնում են դիվանագիտության շրջանակը, բայց նույնիսկ եթե խաղաղության փոքր հույս կա, մենք կհետևենք դրան։ Ավելին, մեր կարծիքով, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում խաղաղության փոքր հույսից ավելին կա։ Մենք կաշխատենք կողմերին կրկին միավորելու ուղղությամբ։ Նույնիսկ եթե դա նշանակում է ասեղով փոս փորել լուծման համար, մենք դա կանենք։ Մեր վերջնական նպատակն է մեր երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացնել և կերտել ցանկալի խաղաղությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ այդ մասին հայտնել է Հաագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպման ժամանակ։

«Մենք նաև ԱՄՆ նախագահ Թրամփին ասացինք մեր հանդիպման ժամանակ։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ լուծման համար, ես էլ կգամ Ստամբուլ կամ Անկարա։ Մենք անհրաժեշտ հանդիպումները կանցկացնենք, և հուսով ենք՝ կհանդիպենք որքան հնարավոր է շուտ»,- ասել է Էրդողանը՝ մեջբերելով Թրամփի խոսքերը։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում պետք է կառուցվի արդար և երկարատև խաղաղություն, և  Թուրքիան կարևորություն ու  առաջնահերթություն է տալիս դիվանագիտությանը հակամարտությունների լուծման գործում։ Ըստ Էրդողանի՝ Ուկրաինան և Ռուսաստանը բազմիցս ցույց են տվել, որ վստահում են Անկարային։

Հիշեցնենք, որ Էրդողանի ու Թրամփի հանդիպումը տեղի էր ունեցել Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի