Միրզոյանը Չինաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Չինաստան  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յին անդրադարձել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Չինաստանի հետ՝ այն բարձրացնելով նոր որակի՝ հիմնված փոխվստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։ Նա ընդգծել է, որ ընթացիկ համատեղ ջանքերն ուղղված են առավել լայն և ընդգրկուն օրակարգի ձևավորմանը՝ ներառյալ քաղաքական երկխոսություն, տնտեսական փոխգործակցություն, ենթակառուցվածքային ծրագրեր և կրթամշակութային փոխանակումներ։

Տարածաշրջանում փոխկապակցվածության թեմայի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, համագործակցության և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ Հայաստանի կողմից առաջարկվող կարևոր նախագիծ։ Նա նաև կարևորել է Չինաստանի հնարավոր ներգրավվածությունը տնտեսական և ներդրումային բաղադրիչներում։

ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Նա շեշտել է, որ կողմերը համաձայնեցրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը, որն արդեն պատրաստ է ստորագրման։ Նախարար Միրզոյանը ընդգծել է փաստաթղթի ստորագրման կարևորությունը՝ որպես վճռորոշ քայլ՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։