Փեզեշքիանը կոչ է արել Ալիևին հետաքննել իսրայելական ԱԹՍ-ների՝ Ադրբեջանի օդային տարածքով Իրան մտնելու հաղորդումները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել իսրայելական անօդաչու թռչող սարքերի՝ Ադրբեջանի տարածքով Իրանի օդային տարածք մուտք գործելու հաղորդումների վերաբերյալ, գրում է IRNA-ն։

Փեզեշքիանն այս հայտարարությունն արել է հինգշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Զրույցի ընթացքում Փեզեշքանը ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և հավելել, որ Իսրայելի ռեժիմը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ՝ հարձակվելով Իրանի վրա, այդ թվում՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ինչը «մարդկության դեմ հանցագործություն է»։

Անսրադառնալով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին և ոչ ռազմական տարածքների ռմբակոծություններին՝ Փեզեշքիանը քննադատել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը Իսրայելի ռեժիմի հարվածները չդատապարտելու համար։

Նա ընդգծել է, որ հարձակումը տեղի է ունեցել ​​բանակցությունների ընթացքում՝ նշելով, որ չնայած ամերիկացի բանակցողները պնդում էին, որ Իսրայելը չի ​​գործի առանց ԱՄՆ-ի հաստատման, հարձակումը տեղի է ունեցել բանակցությունների վեցերորդ փուլից անմիջապես առաջ՝ կասեցնելով բանակցային գործընթացը։

Նա նաև նշել է ԱՄՆ-ի «երկակի ստանդարտները», որոնք ավելի ուշ՝ հակամարտության ութերորդ օրը, ռմբակոծել են իրանական միջուկային օբյեկտները: Փեզեշքիանն ասել է, որ Իրանը ստիպված էր հարվածել Կատարում գտնվող ամերիկյան բազային: Նա նշել է, որ ավելի ուշ ինքը Կատարի էմիրին պարզաբանել է, որ գործողությունը սահմանափակվել է ամերիկյան օբյեկտով:

Վերահաստատելով Իրանի հանձնառությունը խաղաղ տարածաշրջանային հարաբերություններին՝ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը ձգտում է կայունության և հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Փեզեշքիանը նաև հույս է հայտնել Իրանի և Ադրբեջանի միջև ընդլայնված համագործակցության վերաբերյալ։

Ի պատասխան՝ Ալիևը ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Նա ողջունել է հրադադարը և վերահաստատել Ադրբեջանի հարգանքը Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Հերքելով այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը Իրանի վրա հարձակվելու համար, Ալիևը շեշտել է, թե իր կառավարությունը լիակատար վերահսկողություն է պահպանում իր օդային տարածքի նկատմամբ և երբեք թույլ չի տա, որ այն օգտագործվի Իրանի դեմ։

Նա ընդգծել է Ադրբեջանի ցանկությունը՝ ընդլայնել կապերը Իրանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում, և առաջարկել իրանական պատվիրակություն ուղարկել Բաքու՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի շուրջ առաջիկա եռակողմ բանակցությունների համար։

Ալիևը նաև հրավիրել է մասնակցելու Ադրբեջանում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին։

Հավելենք, որ հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում իսրայելական ԱԹՍ-ների՝ Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման վերաբերյալ քննարկման մասին։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի