Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը Բաքվում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել է կազմակերպված հանցավոր երկու խմբի անդամների, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այս անձանց անօրինական գործողությունների վերաբերյալ օպերատիվ քննչական գործողությունները շարունակվում են։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի Ներքին …

