Հայաստանը համարձակ քայլեր է իրականացնում․ մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից․ Միրզոյան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև:

 

«Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս,

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Այս հանգրվանն ընդգծում է Եվրոպական միության հետ գործընկերությունը խորացնելու Հայաստանի անսասան հանձնառությունը, ինչպես նաև այն խաղաղությանը,  անվտանգությանն ու կայունությանը, ժողովրդավարական հիմնարար արժեքներին և օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին մեր միասնական հանձնառության արտահայտությունն է: Ինչպես գիտեք, ժողովրդավարությունը մեզ համար պարզապես քաղաքական համակարգ չէ. այն մեր ինքնիշխանության հիմնաքարն է, դիմակայունության հիմքը և ապագայի առանցքային ուղենիշը:

Մեր հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային և տարածաշրջանային ինտենսիվ տրանֆորմացիայի ժամանակահատվածում: Ձևավորված անվտանգային ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Այս միջավայրում Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում: Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, և այսօրվա խորհրդակցություններն այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են:

Հայաստանը կարևորում է մեր ջանքերին աջակցելու հարցում ԵՄ փորձառությունը՝ միտված մեր քաղաքացիների կողմից վստահության ամրապնդմանը, ինչպես նաև դիմակայուն անվտանգային ոլորտի կառուցմանը: Մենք նաև տեսնում ենք առավել խորը համագործակցության հսկայական ներուժ Եվրոպական պետությունների, կայուն ժողովրդավարությունների հետ, որոնք տարածաշրջանային անվտանգության հարցում մեծ փորձ ունեն: Այդ նպատակով, մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր կապերը ԵՄ առանձին անդամ պետությունների հետ՝ հիմնելով նոր Ռազմավարական Գործընկերություններ:

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է: ԵՄ մշտադիտարկման առաքելությունը բավականին կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում: Ավելին, մենք շնորհակալ ենք 2024 թ.-ին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման համար և հոսով ենք ունենալ ձեր շարունակական աջակցությունը նաև 2025 թվականին՝ մեր դիմակայունությունն ավելի ամրապնդելու նպատակով:

Մեր աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այսօրվա ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին: Մենք հավատում ենք, որ մեր մասնակցությունն այս ճգնաժամային գործողություններին կբարձրացնի Հայաստանի և ԵՄ ինստիտուտների փոխգործակցության մակարդակը և կմոտեցնի մեր մասնագիտական շրջանակներին՝ խթանելով համատեղ անվտանգային մշակույթ:

Մեր համագործակցության հետագա խորացման և մեր անձնակազմերի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մենք ցանկանում ենք ուսումնասիրել Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները: Նմանատիպ համագործակցությունը կապահովի արժեքավոր վերապատրաստում և գիտելիքների փոխանակում՝ մեր անվտանգության և պաշտպանության ոլորտի մասնագետների միջև խթանելով ավելի մեծ փոխըմբռնում և համագործակցության սիներգիա:

Հարգելի՛ գործընկերներ,

Մի ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը դառնում է զենք, Հայաստանը շարունակում է վճռական մնալ ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտությանը հակազդելու հանձնառության մեջ: Այս վնասակար գործողություններն ուղիղ սպառնալիք են մեր ժողովրդավարական հասարակությանը, դիմակայունությանը և ինքնիշխանությանը: Ուստի մենք ողջունում ենք ԵՄ աճող ներգրավվածությունն այս առանցքային նշանակություն ունեցող ոլորտում և հակված ենք միավորելու մեր ջանքերը: Ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ մեր համագործակցության ամրապնդումը  և մանիպուլյատիվ նարատիվների դեմ հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունն ուժեղացնելը ռազմավարական հրամայական է Հայաստանի և ԵՄ-ի համար: Մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների հետ՝ բարձրացնելու մեդիագրագիտությունն ու հանրային իրազեկվածությունը և կառուցելու ինստիտուցիոնալ կարողություններ:

Մենք նաև տեսնում ենք կիբեռանվտանգության ոլորտում, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և դիմակայության ամրապնդման նպատակով պլանավորման հարցերում համագործակցության ընդլայնման ավելացված արժեքը: Կիբեռ և հիբրիդային սպառնալիքները հայտնաբերելու, կանխելու և դրանց արձագանքելու հարցում Հայաստանի կարողությունների ուժեղացումն ավելի կամրապնդի մեր համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ անվտանգության և ռազմավարական կանխատեսման սկզբունքների վրա:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին նրանց ամուր ներգրավածության և աջակցության համար: Մենք վստահ ենք, որ այսօրվա խորհրդակցությունները կնպաստեն պաշտպանական ու անվտանգային ոլորտներում ավելի մեծ վստահությանն ու համակարգմանը: Մաղթում եմ ձեզ արդյունավետ և ապագային միտված երկխոսություն, որը կբացի նոր, ռազմավարական էջ մեր համագործակցության մեջ:

Շնորհակալություն»: