Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան նախազգուշացման կապակցությամբ։ Հայտարարության համաձայն՝ Պետական անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության ուղղությամբ։ Նշվում է, որ քաղաքացիների անվտանգությունը ծառայության գլխավոր առաջնահերթությունն է, և իր լիազորությունների շրջանակում ծառայությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները։ «Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հարգանքով …

