Ինքնահռչակ Դոնեցկի իշխանությունները հայտնել են ուկրաինական հրթիռային հարձակման մասին․ Լուգանսկում նավթաբազա է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունների կողմից նշանակված ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է Դոնեցկի վրա հրթիռային հարվածի մասին, գրում է Current time-ը։

Ըստ նրա՝ քաղաքը հարձակման է ենթարկվել «հեռահար օդային հրթիռներով»։ Հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին, մի դեռահաս և տղամարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վնասվել են «Սոկոլ» շուկայի տաղավարները, հանրախանութը և բանկը, հարվածի վայրում հրդեհ է բռնկվել, հայտնել է Պուշիլինը։

Ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը գրում է, որ, հավանաբար, հարձակման է ենթարկվել Դոնեցկի գունավոր մետաղների պետական ​​հետազոտական ​​և նախագծային ինստիտուտը:

«Սա բնակելի շենք չէ։ Ասում են, որ այնտեղ կարող էր լինել զինվորականների շտաբը»,- նշել է նա։

Кіберборошно նախագծի համաձայն՝ «հարված է հասցվել այն վայրին, որտեղ աշխատում էին անօդաչու թռչող սարքերի և  ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների  վրա»։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության  դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն խոսել է օկուպացված Դոնեցկում «հիանալի աշխատանքի» մասին։ Նա, սակայն, հարձակման մանրամասներ չի ներկայացրել։

Լուգանսկում նույնպես պայթյուններ են լսվել։ Ռուսաստանի պետական ​​գործակալությունները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի «թռիչքից» հետո հրդեհների մասին։ Ըստ տելեգրամյան ալիքների՝ ենթադրաբար, հրդեհվում է նավթամբարը։

«Ժամանակավորապես օկուպացված Լուգանսկում ռուսների լոգիստիկան այրվում է»,- գրել է Կովալենկոն։

Այսպես կոչված, ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «մասշտաբային հարձակում են իրականացրել» անօդաչու թռչող սարքերով. արձակված 40 անօդաչուներից 35-ը խոցվել է: Լուգանսկում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նավթամբարի և մասնավոր հատվածի տարածքում: Նրա պնդմամբ՝ նավթամբարի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ կին:

Սարատովի և Էնգելսի բնակիչները նույնպես հայտնել են պայթյունների մասին: Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Նրա խոսքով՝ Տագանրոգի բնակելի շենքի մի քանի պատուհաններ են կոտրվել, իսկ մոտակայքում կայանված մեքենաները վնասվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցյալ գիշեր ՀՕՊ ուժերը խոցել կամ որսացել են 60 անօդաչու թռչող սարք․ 17-ը՝ բռնակցված Ղրիմի վրա, 16-ը՝ Ռոստովի մարզի, 5-ը՝ Կուրսկի, 4-ը՝ Սարատովի, 2-ը՝ Բելգորոդի, մեկական՝ Վորոնեժի և Օրյոլի մարզերի, 11-ը՝ Ազովի ծովի և 3-ը՝ Սև ծովի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի