ՌԴ-ում հուլիսի 1-ից կսկսեն անջատել կենսաչափական տվյալներ չներկայացրած օտարերկրացիների բջջային կապը

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

ՌԴ Թվային զարգացման նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ից կսկսեն անջատել Միասնական կենսաչափական համակարգում չգրանցված օտարերկրյա քաղաքացիների բջջային կապը, փոխանցում է Meduza-ն։

2025 թվականի սկզբից օտարերկրացիները կարող են պայմանագիր կնքել կապի օպերատորի հետ միայն այն դեպքում, եթե ներկայացրել են կենսաչափական տվյալներ, և կարող են գրանցել ոչ ավելի, քան 10 SIM քարտ, ասվում է նախարարության  տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նրանք, ովքեր պայմանագրեր են կնքել ավելի վաղ, պետք է կենսաչափական տվյալներ ներկայացնեին մինչև հուլիսի 1-ը։

Նախարարությունը հայտնել է, որ օտարերկրացիների այն հեռախոսահամարները, որոնք ավելի քան երեք ամիս չեն գործել, անմիջապես կանջատվեն։ Ակտիվ համարները կանջատվեն փուլ առ փուլ. նախ՝ օտարերկրացիների միջազգային և միջքաղաքային կապի ծառայությունները կարգելափակվեն, իսկ ինտերնետի արագությունը կնվազի, իսկ 30 օր անց օպերատորները լիովին կդադարեցնեն ծառայությունների մատուցումը։

Գերատեսչությունը նշել է, որ ավելի քան երկու միլիոն օտարերկրացիներ գրանցվել են Միասնական կենսաչափական համակարգում և, նոր կանոնների համաձայն, կնքել են կապի պայմանագրեր։

Ռուսաստանի իշխանությունները հանդես էին եկել առաջարկով՝ խստացնել SIM քարտեր ձեռք բերող օտարերկրացիների կանոնները 2024 թվականին։ Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը բացատրել է, որ դա անհրաժեշտ է գորշ (մոխրագույն) SIM քարտերի դեմ պայքարելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի