Իրավապահները կաշկանդված չեն Վաղարշապատում, որտեղ գտնվում է Մայր Աթոռը, որևէ գործողություն կատարել․ այսպիսի շեշտադրմամբ գրառումով Նիկոլ Փաշինյանը սկսեց աշխատանքային շաբաթը։ Վարչապետը կաթողիկոսին և արքեպիսկոպոսներին հերթական անգամ դիմելով աշխարհիկ անուններով՝ կարծիք հայտնեց, թե ենթադրյալ հեղաշրջման սցենարի հարցում Գարեգին Երկրորդը համախոհություն ունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ …

