Ինչ են խոսել Գալստանյանն ու Սարգսյանը․ըստ դատախազության՝ մեքենաների անիվները պայթեցնելու պլան է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր դարձյալ ԱԺ-ում էր. այս անգամ նա  ոչ միայն քրեական հետապնդում սկսելու, այլև կալանքի համաձայնություն ստանալու միջնորդագրեր ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Իրավիճակը խորհրդարանում պարբերաբար լարվում էր։

Վարդապետյանը ներկայացրեց քրեական վարույթում Արթուր Սարգսյանին վերագրվող մասը։ Դատախազի պնդմամբ՝ նախորդ տարվա նոյեմբերից սկսած խմբի անդամները փորձել են իշխանությունը ստանձնել Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։

77 էջից բաղկացած միջնորդագիրը Վարդապետյանը 10 րոպեում ներկայացրեց՝ առանց դրանցում տեղ գտած և Սարգսյանին վերագրվող գաղտնալսումների սղագրությունը հրապարակելու։ Դրանք ավելի քան 60 էջ են կազմում. նախաքննական մարմնի պնդմամբ՝ ընդդիմադիր պատգամավորն ասել է՝ սա մեր վերջին պայքարն է։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց Վարդապետյանի ելույթի այն հատվածի վրա, որտեղ խոսք է եղել, որ պետք է սուր աստղիկներով մեքենաների անիվները վնասեն։ Ալեքսանյանը դեռ չէր ավարտել խոսքը, երբ իրավիճակն ԱԺ-ում լարվեց։

Այնուամենայնիվ, կա՞ն հայտնաբերված մետաղական աստղիկներ։ Վարդապետյանը նշեց՝ այս պահին դեռևս դրա վերաբերյալ տվյալները չեն հրապարակվել։

Իսկ ե՞րբ պետք է կատարվեին ենթադրյալ բուն գործողությունները. այս մասով հակասական մեկնաբանություններ էին հնչում դեռևս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձերբակալման ժամանակ, երբ հրապարակվեցին գաղտնալսումների ձայնագրություններն ու ենթադրյալ հեղաշրջման պլանը։ Վարդապետյանն այսօր պարզաբանեց՝ խումբը հարմար պահի է սպասել։

Գլխավոր դատախազ-պատգամավորներ գրեթե 4 ժամ տևած  հարցուպատասխանն այսօր ավարտվեց։ Պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթին հերթը չհասավ, նրա վերաբերյալ միջնորդագրերի քննարկումը կշարունակվի վաղը։ Իսկ այսօրվա նիստի վերջում հրապարակվեցին Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնության տալու քվեարկության արդյունքները։ «Հայաստան» խմբակցության երկու անդամները միայն ՔՊ խմբակցության 59 ձայնով զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան