Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե Իսրայելը, որն անցյալ ամիս 12-օրյա պատերազմ մղեց Իրանի հետ, փորձել է սպանել իրեն։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։ «Նրանք փորձել են, այո՛։ Նրանք գործել են, բայց ձախողվել։ Իմ դեմ մահափորձի հետևում կանգնած չէր Միացյալ Նահանգները։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի, նրանք փորձել են ռմբակոծել …

