2 000 ԱՄՆ և 3 000 ավստրալական դոլար․ գողոնը հայտնաբերվել է նկուղի խուզարկությամբ. ՆԳՆ

Լուրեր

10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշտարակի ոստիկանները հափշտակության դեպք են բացահայտել։

«Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աշտարակի Համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են գյումրեցի 22-ամյա տաքսիստը և նրա ծանոթ Պարտիզակ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը:

Երկուսն էլ ձերբակալվել, տեղափոխվել են բաժին և ներկայացվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 23-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ նկուղի բետոնե առաստաղի անցքում հայտնաբերվել է 45 հատ հարյուրդոլարանոց, որոնցից 25-ը` Միացյալ Նահանգների, իսկ 20-ը` ավստրալական դոլար։

Նախաքաննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ -ի տարածած հաղորդագրությունում։