Աջարիայի նախկին ղեկավարը հրազենային վիրավորումով հոսպիտալացվել է

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն հրազենային վնասվածք է ստացել։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նա կրծքավանդակի վիրավորմամբ  տեղափոխվել է Սագարեջոյի «Geo Hospitals» կլինիկա, փոխանցում է Эхо Кавказа-ն։

Բժիշկների խոսքով՝ Ռիժվաձեի թոքը վնասված է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հետաքննություն է սկսվել ինքնասպանության դրդելու հոդվածով, որը կիրառվում է, երբ միջադեպի հանգամանքները պարզ չեն։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հրազենի անզգույշ պահպանման մեղադրանքով ձերբակալվել է Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսի Ախվլեդիանին։

Կառավարամետ լրատվամիջոցները պնդում են, որ բժիշկները գտել են Թորնիկե Ռիժվաձեի նամակը, որում նա պատմում է ինքնասպանության պատճառների մասին, և այն փոխանցել են լրագրողներին։ Սակայն աղբյուրները «Բաթումելեբի»-ին  հայտնել են, որ բժշկական անձնակազմը որևէ նամակ չի փոխանցել լրագրողներին:

Ռիժվաձեն Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի հուլիսից։ Նա հրաժարական է տվել 2025 թվականի ապրիլի 4-ին, որի մասին հայտարարել է ֆեյսբուքյան գրառմամբ։ Ներկայում Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Սուլխան Թամազաշվիլին, որը գտնվում է պատժամիջոցների տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի