Չնայած եղած մարտահրավերներին՝ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները չեն կասեցվել. ՆԳ նախարար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն այդ ընթացքում կատարվել է բարդ և ինտենսիվ աշխատանք․ ծառայության ձևավորումը տեղի է ունեցել Հայաստանի համար բարդ շրջանում։ Չնայած եղած մարտահրավերներին՝ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները չեն կասեցվել, և 2021 թվականին ծառայության մեկնարկը դրա վառ վկայությունն է։ Նախարարի խոսքով՝ ծառայությունը կայացել է՝ սահմանելով ոստիկանական աշխատանքի նոր նշաձող, շարունակում է կատարելագործվել և այդ նշաձողը պետք է բարձրանա յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքով։

«Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել ոստիկանության աշխատանքի և, առավելապես, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և փիլիսոփայության տեսանկյունից։ 4 տարվա ընթացքում մենք մի շարք նմաճումներ ենք ունեցել և Պարեկային ծառայությունը և Օպերատիվ կառավարման կենտրոնը, լինելով առաջամարտիկը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման, ցույց են տվել, որ հնարավոր է ունենալ նման բովանդակային փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է քաղաքական կամք և հանձնառություն՝ դրանով իսկ լինելով բարեփոխումների սեփականատերն ու արձանագրելով շոշափելի արդյունքներ։

«Այն բոլոր խնդիրները, որոնք մենք արձանագրել ենք ծառայության գործունեության ընթացքում, պետք է հետևողականորեն յուրաքանչյուրիդ ներդրած ջանքի արդյունքում դրանք լուծվեն և թողնեն միայն այն դրականը և լավը, որը մենք բոլորս արձանագրում ենք ծառայության տեսանկյունից։ Ես ուզում եմ, որ առաջամարտիկ լինելով բարեփոխումների տրամաբանության մեջ՝ դուք շարունակեք իրականացնել տարբեր ուղղություններով առաջատար լինելու ձեր առաքելությունը և դրանով վարակեք նաև ձեր մյուս գործընկերներին»,- նշել է ՆԳ նախարարը։

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՆԳ նախարարի, Ոստիկանապետի և ՊԾ պետի կողմից արժանացել են պարգևների։

Ցուցադրական ելույթով հանդես են եկել ճանապարհային երթևեկության կարգավորում իրականացնող պարեկները։

Ներկայացվել են տրանսպորտային միջոցի հետապնդման, կանգնեցման, ռիսկային գործողությունների իրականացման սցենարային իրավիճակներ։ Ցուցադրման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է պարեկային կարգախմբերի պատրաստվածության աստիճանը՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, վերահսկելի և համակարգված հետապնդում իրականացնելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պայմաններում հնարավորինս անվտանգ և պրոֆեսիոնալ միջամտելու ունակությունը։

Տոնական միջոցառումը շարունակվել է Ոստիկանության զորքերի երգչախմբի և պարային համույթի ելույթներով։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Ոստիկանության ղեկավար կազմը շարային ստուգատեսի ընթացքում ծանոթացել են պարեկային մեքենաների, մոտոցիկլետների ու սեգվեյների համալրվածությանը, տեխնիկական վիճակին, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությանը։