Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է Իրաքում 12 թուրք զինծառայողի մահվան մասին

Լուրեր

10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հյուսիսային Իրաքում «Pençe-Kilit» գործողության տարածքում քարանձավում որոնողական և ստուգիչ գործողության ժամանակ 19 զինվոր ենթարկվել է մեթան գազի ազդեցությանը, 12 զինվոր մահացել է։

«2025 թվականի հուլիսի 6-ին «Pençe-Kilit» գործողության շրջանում, 852-րդ բլրի վրա գտնվող անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից օգտագործվող քարանձավում իրականացված որոնողական  գործողության ընթացքում մեր զինակիցներից ևս երեքը, որոնք տուժել էին մեթան գազից, նահատակվել են, իսկ նահատակվածների թիվը հասել է ութի»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ նախարարությունը հայտնել է, որ մահացած զինծառայողների թիվը հասել է 12-ի։

Նախօրեին հաղորդվել էր 5 զինծառայողի մահվան մասին։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին՝ կրտսեր լեյտենանտ Նուրի Մելիհ Բոզքուրտի մնացորդների որոնման աշխատանքների ժամանակ, որը սպանվել է 2022 թվականի մայիսի 28-ին  գործողության ժամանակ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) կրակոցների հետևանքով։

Չնայած նրա մահից հետո իրականացված լայնածավալ որոնումներին՝ Բոզքուրտի մարմինը չի հայտնաբերվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի