Փաշինյանը գուցե կալանավորի Գարեգին Բ-ին, բայց չի կարող փոխել․ կունենանք ԱԱԾ-ում գտնվող կաթողիկոս. Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ առաքելական եկեղեցին չի գտնվում Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ, ինչը վտանգավոր է վարչապետի համար, քանի որ եկեղեցին շարունակում է մնալ այլընտրանքային տեղեկատվության աղբյուր»,- Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշելով, որ Փաշինյանը կարող է փորձել նույնիսկ կալանավորել Գարեգին Բ-ին, սակայն չի կարող նրան փոխել՝ «արդյունքում կունենանք ԱԱԾ-ում գտնվող կաթողիկոս»։

Բադալյանի կարծիքով՝ վարչապետը եկեղեցու վրա ճնշում է գործադրում՝ սպառնալով խուզարկություններով, սակայն Գարեգին Բ-ի հրաժարականին չի հասնի։

Նա անդրադառնում է նաև ռուսական ուղղությանը՝ նշելով, որ Ռուսաստանում արդեն փոխվել է Հայաստանի կուռատորը, և Փաշինյանը վախ ունի՝ չգիտի, թե հարվածը որտեղից է լինելու, և, ըստ Արմեն Բադալյանի, իշխանությունները «հեղաշրջման տեսարաններ են բեմադրում»։

«Խիստ կասկածում եմ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական մտքերն են այդ տեքստերի հիմքում, և հենց ՔՊ-ն է նրան համազգային լիդերի վերածել»,- ասում է Բադալյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ակտիվությանը, նոր ուժ ձևավորելու մասին հայտարարությանը։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան