ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել սիրիական աղբյուրների հրապարակումներն այն մասին որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին արտահանձնելու պահանջ են ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես սա կթողնեմ առանց մեկնաբանությունների»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Հավելենք, որ հունվարի 28-ին ռուսական պատվիրակությունը, Ասադի տապալումից հետո առաջին անգամ, այցով Դամասկոսում էր։ …