Աջակցեք մեզ
Լուրեր
Մեկնարկել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ․ տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները, գրանցված արդյունքները։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ճեպազրույց է տալիս։
ԱԺ-ն սկսում է Կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցների քննարկումը։ Ընթացակարգի համաձայն՝ կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին։ Առաջին զեկուցողը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է։ Ըստ ընթացակարգի՝ Միրզոյանն Արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում կներկայացնի իր ղեկավարած ոլորտում անցած տարի …
ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 40813.57 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.39%-ով և կազմել 5521.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.96%-ով և կազմել 17303.01 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը …
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը։ ՀՀ-ում Իրանի դեսպանատան փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը՝ այն համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։ Նա նաև հույս է հայտնել է, որ …
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ երկու բրոնզե մեդալ են նվաճել ընթացիկ Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել Վիգեն Նազարյանը և Արայիկ Թոփալյանը: Մարտի 14-ին բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:
Ադրբեջանը «լավ հիշում է, թե ինչպես էր Հայաստանն իրեն պահում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ։ «Այսօր որոշ եվրոպացի բյուրոկրատներ փորձում են Հայաստանը ներկայացնել որպես խաղաղության աղավնի։ Սակայն նրանք մոռանում են ներկայիս իշխանության նախկին արարքների մասին։ Մի բան կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանի …
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 67.03 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 70.34 դոլար: Նավթի չափման միավորը բարելն …
Մարտի 13-ին, ժամը 20:18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը …
Ներկայացնում ենք Երևանում գործող փոխանակման կետերում գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394-ով, Եվրոն գնվում է 424 դրամով, վաճառվում՝ 428-ով, Ռուսական ռուբլին գնվում է 4,45 դրամով, վաճառվում է 4,53-ով։