Խուզարկում են ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը. ՈւՂԻՂ
Հասարակություն
08.07.2025 | 10:43Այսօր վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- Factor.am-ի հետ զրույցում ասել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։