Ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Ալիևի օգնական

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խնդրահարույց հարցերը քննարկում են լիովին բաց, առանց որևէ միջնորդության։

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կա։ Ի վերջո, պատերազմն ավարտվել է։ Երբ նայում եք մեր սահմաններին, ամենուրեք տեսնում եք խաղաղություն և կայունություն։ Ես նույնիսկ կասեի, որ տարածաշրջանում նոր ստատուս քվո է հաստատվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Թղթի վրա կարելի է խաղաղություն ունենալ, բայց տեղում իրավիճակը երբեմն բոլորովին այլ է։ Այժմ մենք ունենք հակառակը։ Տեղում խաղաղություն է, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղն այլևս օրակարգում չէ։ Բայց որպեսզի խաղաղության համաձայնագիրը վերջապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է մեկ վերջին քայլ»,- ասել է Հաջիևը սլովակյան Hospodárske noviny-ի հետ զրույցում։

Ըստ Ալիևի օգնականի՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլը կլինի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր: Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ուղի: Մենք նրանց հետ քննարկում ենք խնդրահարույց հարցերը լիովին բաց, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Այո, մեր միջև վեճը պահպանվում է, բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն լիովին նորմալ են։ Մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն վեճերը լուծելու համար»,- ասել է Ալիևը օգնականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի