Բաքվի դատարանում «տուժողն» իր ցուցմունքում խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին

Լուրեր

02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստում, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունք տվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, իբր, Կրկժանի բնակիչ Դարգյահ Հախվերդիևը հայտարարել է, որ 1987 թվականից ի վեր Ստեփանակերտում բնակվող «հայազգի մարդկանց կողմից ազգային խտրականության հիման վրա ճնշում է գործադրվել  ադրբեջանական բնակչության վրա»։ Նա ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացներին։

Նա հայտարարել է, թե «1988 թվականի փետրվարից հետո հայերը սկսել են բացահայտորեն վտարել ադրբեջանցիներին, նույն թվականի սեպտեմբերին հրդեհվել են Ստեփանակերտում ապրող ադրբեջանցիների տները»։ Այսպես կոչված, «տուժողը» պնդել է, թե այդ ժամանակ քաղաքի կենտրոնական հրապարակում հայերի կողմից անցկացված հանրահավաքից հետո զինված հայերը, իբր, հարձակվել են Կրկժան գյուղի վրա և այրել  մի քանի տուն։ Ըստ նրա՝ «1991 թվականից ի վեր գյուղը ենթարկվել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում ծառայող հայ զինվորների կողմից հրետակոծության՝ օգտագործելով այդ գնդի զենքերն ու սարքավորումները։ Դեկտեմբերի 28-ին գյուղի վրա  հարձակված հայերը գրավել են  այն ու իբր այրել ադրբեջանցիներին պատկանող բոլոր տները»։

«Ներխուժումից առաջ նրանք զանգահարում և վիրավորում էին մեզ՝ ասելով. «Դուրս եկեք, գնացեք, Ղարաբաղը պետք է միացվի Հայաստանին, այստեղ պետք է ապրեն միայն հայերը»։ Երբ նրանք հարձակվեցին, բղավում էին՝ «Ադրբեջանցիները պետք է հեռանան, սա հայկական տարածք է»»,- ասել է «տուժողը»։

Նա նշել է, թե, իբր, «օկուպացիայի ժամանակ բնակչությունը գյուղից դուրս է եկել անտառի միջով և մեծ դժվարությամբ հասել Շուշի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած նախորդ դատական նիստում ցուցմունքներ էին տվել, իբր, «Հայաստանի կողմից նախկինում օկուպացված Ադրբեջանի տարածքներում գերի և պատանդ վերցված, ինչպես նաև հայ զինծառայողների կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորված և այլ վնասվածքներ ստացած անձինք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի