Մենք խաղաղություն չենք «մուրում», մենք խաղաղություն ենք ուզում․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն շարժվում է խաղաղության օրակարգով։ Ըստ նրա՝ կրակոցների մասին ապատեղեկատվություն տարածելով, Ադրբեջանը նպատակ ունի լարվածության օջախ պահել։ «Խաղաղությունը պետք է Ադրբեջանին, մեր հարևան բոլոր երկրներին, որովհետև խաղաղությունն է …